ՀԱՅՈՑ ԽՈՀԱՆՈՑԸ ՏԱՐԱԳՐՈւԹՅԱՆ ՄԵՋ. ԲԻՇԻ

Մուշում, Վանում յուղի մեջ եփված բոլոր տեսակի խմորեղենները կոչվել են բիշի: Բիշին ձեթի մեջ տապակած յուղաբլիթ է, որը ճաշակում են վրան մեղր, դոշաբ կամ շաքարափոշի ավելացնելով: Մուշում պասավոր բիշին ձեթով տապակած խմորե լավաշն էր, որ մատուցվում էր ռուփով, մեղրով կամ վրան շաքար ցանած:
Կարսից ու Էրզրումից դեպի Գյումրի ու Ջավախք գաղթած հայոց տարագիր խոհանոցում Բիշին որպես Հայոց Համի կերակրախորհրդանիշ, պահպանվել և պատրաստվում է սերնդե_սերունդ փոխանցված հնագույն խոհագրով և ուտիս ու պահոց օրերին թխվող աղանդերներից մեկն է։
Ալեքպոլ _Գյումրիում ուտիսավոր Բիշին պատրաստվում էր արդար յուղով` վրան առատ շաքարափոշի ցանած, իսկ պասավոր բիշին` տապակվում էր ձեթի մեջ և մատուցվում մեղրով կամ ուղղակի վրան շաքարավազ էին շաղ տալիս:
Գյումրին անդավաճան մնաց նախնիներից ավանդատրված ոչ միայն կենցաղամշակույթին, այլ նաև խոհանոցին։ Այսօր Գյումրվա կենտրոնում, հենց Գյումրու սրտի ամենագողտրիկ անկյուններից մեկը բուրում է բիշիի համուհոտով և իսկ
" չէրթանք տաք_տաք բիշի ուտելու" ցանկությունը` թևածում է քաղքովս մեկ...
...Երանի էսօր Բիշի ուտողներին...Հալալ էղնի.