Բարբառներ

ԲԱՐԲԱՌՆԵՐԸ ԲԱՆԱՀՅՈՒՍԱԿԱՆ ԳՈՐԳԵՐ, ԲԱՌԵՐԸ՝ ՆԱԽՇԵՐ

Հայոց լեզուն հայ ժողովրդի հոգևոր մշակույթի ամենանվիրական ստեղծագործությունն է, որ ստեղծվել, մշակվել ու զարգացել է դարերի ու հազարամյակների ընթացքում. Այն մեր ժողովրդի կենդանի, տեսանելի հիշատակարանն ու կենսապատումն է: Հայերենն իր մեջ արտացոլում է մեր ժողովրդի կյանքի ողջ պատկերը: Ինչպես յուրաքանչյուր ընդհանուր, համաժողովրդական լեզու, այնպես և հայերենն ունի իր տարածքային ճյուղավորումները, տարածքային տարբերակները՝ բարբառները, որոնց ես անվանել եմ բանահյուսական գորգեր, իսկ բառերը նույնացրել նախշերի հետ:

Հայերենը հարուստ է միմյանցից բավական տարբերակված բարբառներով: Այդ տարբերությունները որոշ դեպքերում, հատկապես արևելյան և արևմտյան խմբակցությունների միջև, այնպիսի չափերի են հասնում, որ տվյալ բարբառների կրողները միմյանց հաճախ չեն հասկանում:
Հայերենը,  ինչպես ամեն մի լեզու, իր կազմավորման շրջանից ի վեր միատարր չի եղել:  Նրանով խոսող ժողովրդի երկիրը` Հայկական Լեռնաշխարհը, իր աշխարհագրական մասնատվածությամբ, բնականաբար, ստեղծում է բնակիչների տնտեսական, մշակութային որոշ տեղայնացած մեկուսացում: Դրա հետևանքով հայոց լեզվում նույնպես աստիճանաբար առաջանում է տարածքային տարբերակվածություն` բարբառային տրոհվածություն, որին նպաստում են նաև հարևան ժողովուրդների լեզուներից կատարվող տարաբնույթ փոխառությունները: Հայերեն բարբառները միմյանց հետ փոխշփումների միջոցով նույնպես, կորցնելով հին հատկանիշներ, ձեռք են բերում նորերը: Այսինքն` բարբառային միավորների առաջացման ու կորստի պատմական գործընթացը հայոց լեզվին ուղեկցում է մշտապես: Բարբառների դասակարգման և դրանց կարևորությունը լեզվաբանութան և հայագիտության  մեջ առաջ քաշելու մեջ անգին է Ա. Այտնյանի կատարած գործը: Նա առաջին էր, որ դեռևս 1800-ակններին անդրադարձլ  բարբառների ուսումնասիրությանը և դրանք լեզվաբանաության համակարգում հատուկ տեղ զբաղեցնելու գործում: Հետագայում այդ գործը շարունակում են  լեզվաբաններ Ա. Ղրիբյանը, Հ. Աճառյանը, Գ. Ջահուկյանը և այլ լեզվաբաններ, ովքեր հայերենի ՝ գրաբարից աշխարհաբարի փոխադրման ճանապարհին չեն մոռացել հայոց լեզվի անգին ժառանգության՝ բարբառների մասին և կարողացել են ըստ արժանվուն տարբեր շրջանների և մարզերի խոսվածքները հավաքագրել, ուսումնասիրել և դրանք համապատասխանաբար ներմուծել հայոց լեզվի ընդհանուր քերականության և լեզվաբանական տեսության մեջ:
Հայոց լեզվի բարբառային երևույթների, ինչպես հայտնի է հանդիպում ենք դեռևս 5-րդ դարի հեղինակների գրաբարով գրված երկերում: Բայց կոնկրետ բարբառների մասին հիշատակումներ գտնում ենք 8-րդ դարի առաջին կեսի հեղինակ Ստեփանոս Սյունեցու աշխատությունում: Նա զանազանում է կենտրոնական և եզրային բարբառներ: Կենտրոնականները, հավանաբար հանրահայտ համարելով, չի ներկայացնում և թվարկում է միայն եզրայինները` Կորճայքի, Տայքի, Խութի, Չորրոդ Հայքի, Սպերքի, Սյունիքի, Արցախի: Ակադեմիկոս  Գևորգ Ջահուկյանը արդի հայերեն բարբառների պատմական բազմահատկանիշ քննությամբ վերականգնում է 5-րդ դարի հայերենի տարածքային տարբերակները` արևմտյան (բյուզանդահայ), հարավ-արևմտյան (Կիլիկիայի), ծայր հարավ-արևմտյան (Անտիոքի), հարավ-կենտրոնական, հարավ-արևելյան, հյուսիս-արևելյան բարբառներ, որոնք ունեցել են բազմաթիվ ենթաբարբառներ: Արդի հայերեն բարբառների դասակարգման մի քանի սկզբունքներ են առաջարկվել: Առավել հայտնի է 20-րդ դարի սկզբներին ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի կատարած հայերեն բարբառների առաջին ձևաբանական դասկարգումումը` ըստ բայի սահմանական եղանակի ներկա ժամանակի կազմության ձևի: Նա առանձնացնում է  ՈՒՄ, ԵԼ, ԿԸ ճյուղեր: ՈւՄ ճյուղի (ասում եմ) մեջ մտնում են արևելյան բարբառների մեծ մասը և, իհարկե, գրական արևելահայերենը, ԵԼ, որ հետագայում կոչվեց նաև ԼԻՍ, ճյուղին են պատկանում (ասել(իս) իմ) արևելյան խմբակցության մի քանի միավորներ, իսկ ԿԸ ճյուղը (կասեմ) ընդգրկում է գրեթե ողջ արևմտյան խմբակցությունը, ինչպես նաև` գրական արևմտահայերենը: (Ա. Վ. Գրիգորյան-Հայ բարբառագիտության դասընթաց, 1957, ԵՊՀ հրատարակություն)*:

Ինչպես յուրաքանչյուր գիտություն ունի իր ուսումնասիորթւոյան առարկան, նույնպես և բարբառագիտությունը, որպես առանձին գիտություն, ունի իր ուսումնասիրության օբյեկտը, որը և Է կոնկրետ լեզվի բարբառները՝ իրենց ենթաբարբառներոով ու խոսվածքներով:

Բարբառագիտություն բառը ծագում է հունարեն խոսվածք, բարբառ (διάλεκτος-dialectos) և  հասկացություն, ուսմունք բառերից ( λόγος -logos):* (Ա. Վ. Գրիգորյան-Հայ բարբառագիտության դասընթաց, 1957, ԵՊՀ հրատարակություն):

Առհասարակ բարբառ անվան տակ հասկացվում է մեկ ընդհանուր լեզվի այնպիսի ճյուղավորում, որն ունի բառային հիմնական ֆոնդ ու քերականական կառուցվածք և սպասարկում է որևէ ժողովրդի ավելի փոքր հատվածին. Նա հաղորդման միջոց է , գործիք, որով հաղորդկացվում է ավելի փոքր խումբ, ասենք մի մարզ, մի գյուղ և այլն: Այն չունի աշխարհագրական լայն տարածում և սահմանափակվում է առանձին շրջանով, իսկ հաճախ նույնիսկ՝ մեկ-երկու գյուղերով:

Հայագետներ Հ. Հյուբշմանը, Ա. Տոմսոնը և Ա. Մեյեն հայտնել են այն տեսակետը, որ հայոց լեզուն իր կազմավորման օրից հանդես է եկել միի ձևով, որը 5-րդ դարում չեն եղել տեղական բարբառներ, հայերենի բարբառները առաջացել են բավական ուշ, գրաբարի քայքայման ժամանակաշրջանում, նրա աղավաղման միջոցով: Ա. Մեյեն էլ  գրում է, որ նա, նակտի ունեի հայոց լեզուն, չունի բարբառներ, որ ի սկզբանե այն տրված է եղել մի ձևով և որ արդի խոսվածքները որևէ ձևով զգացնել չեն տալիս 5-րդ դարում իրարից տարբերություններ ներկայացնող բարբառների գոյության մասին:* (A. Meillet, Esquisse d, une grammaire compare՛e de l,Armenie՛n cllassique,Վիեննա, 1903, էջ 11-13):

17—դ դարի մեկնիչ Ստեփան Սյունեցին նշելով օտար լեզուների խիստ օգտակար լիելը, շատ անհրաժեշտ է համարում գավառների բարբառների իմանալը. Նա թվում է յոթ բարբառ. ՙԴարձեալ զքո լեզուիդ գիտելն զբովանդակ զբառսն զերականս,որպես զԿորճայն եւ զՏայեցին եւ զԽութայինն եւ զՉորրոդ հայեցի եւ զՍպերացին եւ զՍիւնին եւ զԱրցախտյինն՚:* (Ն. Ադոնց, Արուեստ Դիոնիսեայ քերականի և հայ մեկնութիւն նորին, Պետերբուրգ,1915թ., էջ 187):

Կորյունի մոտ տեսնում են, որ վկայվում է Սյունիքի անմշակ լեզվի մասին, նա գրում է, որ սյունեցիք ունեին անմշակ լեզու (Կորիւն, Պատմութիւն վարուց եւ մահուան սրբոյն Մեսրոպայ վարդապետի մերոյ թարգմանչին, Թիֆլիս, 1913թ, էջ 17):

5-րդ դարում բարբառների գոյությունը հաստատավում է նաև նրանով, որ մեր պատմիչները հայերենի մասին խոսելիս երբեմն օգտագործում են հոգնակի թիվ, ինչպես  Մ. Խորենացին, այնպես էլ մյուս պատմիչները: Եզնիկ Կողբացու աշխատության մեջ բարբառների գոյության մասին լեզվական ուշագրավփաստ կա. Խոսելով ոգի, հոգի, շունչ կամ քամի բառերի մասին և կամենալով այդ բառերի միևնույն իմաստ ունենալը հիմնավորել, նա գրում է. ՙԱսի եւ դեւ ոգի, այլ ոգի չար վասն անհնազանդութեանզօր թէպէտ եւ ի մեր լեզու այս չար ասեմք, որպէս ի խտրանաց հարց մերոնց առաջնոց ըստ սովորութեան ի մեզ կարգելոյ, այլ գիտեմք՝ եթէ այսն հողմ է եւ հողմն՝ոգիի, ըստ յառաջագոյնն ասացելոյ:Քանզի յորժամ մեք ասեմք՝ թէ սիք շնչէ, ստոճեայք ասեն՝ այս շնչէ՚* (Եզնիկ Կողբացի Եղծ աղանդոց, Թիֆիլս, 1914, էջ 64-65):

Ն. Յտ. Մառի կարծիքով, գրաբարը և հայերենի բարբառները առաջացել են լեզվական երկու միանգամյան տարբեր հիմքից, որոնցից առաջինը պայմանական կերպով անվանել է հայկական, իսկ երկրորդը՝ արմենական: Հետագայում , իբրև թե պատմական զանազան հանգամանքների պատճառով, հայկականը, այպես կոչված գրաբարի նախահայրը, դարձել է  ազնվականության խոսակցության լեզուն, իսկ արմենականը, այսինքնն բարբառների նախահայրը, մանցել է ժողովրդի խավերի մեջ: Այս բոլոր դիտարկումններից զատ, պետք է հստակ ընդգծել, որ  հայերենում բարբառները առաջացել են երկու ճանապարհով՝ ցեղային լեզվի շրջանում բաժանման և տրոհման, իսկ էթնիկական լեզվի շրջանում՝ հիմնականում միացման ճանապարհով: Այս երկու ձևովով առաջացած բարբառները և նրանց ենթաճյուղերը՝ ենթաբարբառները, մեզ են հասել իրենց ողջ շքեղությամբ, կրած փոփոխություններով և այսօր էլ կենդանի  են, որպես հայերենի բառանագանձ:

Անդրադառնալով բարբառի ենթաճյուղին, ենթաբարբառին, ապա պետք է ասել, որ բարբառագիտության մեջ տեսնում են այդ տերմինի հաճախակի գործածությունը: Ենթաբարբառի ճյուղավորումը պետք է համարել խոսվածք, այսինքն բնակատեղիին բնորոշ ենթաբարբառի տեսակ, ինչպես տեսնում ենք մեր այս քննության նյութի դեպքում. Նոյեմբերյանի բարբառը ուսումնասիրելով որպես Տավուշի բարբառ, դիտարկում ենք նաև որպես Լոռվա բարբառի ենթաճյուղ կամ խոսվածք: Սակայն ուսումնասիրության մեջ հստակ կտեսնենք ազդեցությունները և առանձնահատկությունները, ինչպես նաև՝ միայն Նոյեմբերյանին բնորոշ բառակազմական ու հնչյունաբանական առանձնահատկությունները, որը ոչ առաջինին, ոչ երկորդին նման չէ: Այս մասին ավելի ուշ:

Առհասարակ պետք է նշել, որ բարբառագիտությունը ընդհանուր լեզվաբանական բաժիններից մեկն, որը նաև իր մեջ ներառում է յուրաքանչյուր կոնկրետ լեզվի պատմության մի առանձին գլուխ, քանի որ դրանք կարող են ունենալ ոչ միայն ընհանուր լեզվի հետ նմանություններ նաև ՝ առանձին, միայն տվյալ ճյուղին բնորոշ տարբերություններ, ինչպես նաև՝ քերականական առանձնահատկություններ:

Այդ են վկայում բարբառների զարգացման տենդեցները, դրանով իսկ պայմանավորված յուրաքանյկուրի դասակարգումը այս կամ այն ճյուղին, քերականան ձևին և բառաֆոնդին: Ինչպես բարբառը իբրև երևույթ ունի կարևոր նշանակություն ազգի համար, այնպես էլ լեզվաբանության մեջ բարբառի մասին գիտությունը՝ բարբառագիտությունը, առանձին քննության ու ուսումնասիրության է արժանի:

Բարբառի ուսումնասիրության լավագույն միջոցը կենդանի բանավոր խոսքի փախանցում է, տվյալ շրջանի կամ բնակավայրի մարդկանց հետ ուղիղ շփումը, բանահավաքչության միջոցով բառերը, երևույթները քննության առնելը:

Ցավոք ոչ բոլոր բարբառներն են պահպանվել՝ ժամանակի ընթացքում դրանք դուրս են մնացել գործածությունից՝ կապված պատմական իրադարձութունների, գրավոր հուշարձաներ չլինելու հետևանքով, ինչպես հին հայերենի երկբարբառները չեն պահպանվել գրական լեզվում մինչդեռ հայոց որոշ բարբառներ մինչև այժմ էլ պահպանում են դրանցից մի քանիսը, ինչպես Արտիալի բարբառում գործածվում են իւ (իու), Ոզմիում՝ ու(օու) և այլ երկբարբառներ: Մեկ ուրիշ օրինակ փորձել քննել: Հայտնի է, որ գրաբարում ե-ն և է-ն ունեին տարբեր հնչում ե, իսկ է-ն՝ եյ: Արդի գրականա լեզվում այդպիսի տարբերությունչկա, մինչդեռ որոշ բարբառներում, ինչպես Վանի բարբառում, դրանք արտասանվում են տարբեր:

Բարբառագիտությունը կարևոր  է նաև որոշ պատմական փաստեր հասականալու, ձեռագրերի ուսումնասիրության համար: Գաղտնիք չէ, որ 19-20-րդ դարերում գրողներից ոմանք օգտվել են իրենց ստեղծագործություններում կիրառել են բարբառները, ինչպես Խաչատուր Աբովյանը՝ Քանաքեռի, Պերճ Պռոշյանը Աշտարակի, Հովհաննես Թումանյանը՝ Լոռվա, Գաբրիել Սունդուկյանը՝ Թիֆլիսի(Թբլիսիի) բարբառները:

Բարբառախոս մարդը կարելի է ասել ամենահարուստն է. Նա վարժվում է մանուկ հասակից իր մայրենի բարբառին, նրա արտասանական սիսիտեմին: Անգամ երբ աշակերտի արտասանական ապարատն է վարժվում բարբառի հնչյունական սիստեմին, նա առանց որևէ դժվարության արտասանում է բարբառին հատուկ հնչյունները, շատ հետոթւյամբ կարողանում է արտասանել բարբառային յուրահատուկ հնչյունների այնպիսի կոմբինացիաներ, որոնց արտասանությունը մեծ ջանք կպահանջի մեկ ուրիշ բարբառի կրողից:

Բարբառագիտությունը անքակտելիորեն կապված է պատմության, հնագիտության, ազգագրության հետ: Բարբառի ուսումնասիրության  միջոցով պատմաբանը կարող է պարզաբանել թե տվյալ խոսվածքի կրողը որտեղ է ապրել ինչ ժամանակաշրջանում, ինչպիսի կապերէ ունեցել, ինչպիսի ազդեցություններ, և այլն: Նմանապես հնագիտական ուսումնասիրությունների համար կարևոր է բարբառագիտությունը, որը կարող է օժանդակ միջոց լինել ճշտելու որոշակի ժողովրդիախմբի կենցաղի մասին տեղեկատվություն կամ ցեղերի տեղաշարժերի մասին որոշակի նյութ հաղորդել:

Ո՛չ ձևաբանական, ո՛չ հնչյունական մի քանի հատկանիշներով` թեկուզ միասնական գործադրման սկզբունքով դասկարգումը, ինչպես հետագա հետազոտությունների արդյունքները ցույց տվեցին, չի կարող ներառել հայերեն բարբառների ողջ բազմազանությունները:
1970-ական թվականների կեսերին ակադեմիկոս Գևորգ Ջահուկյանը, առանձնացնելով հայերեն բարբառների 100 տարբերիչ հատկանիշներ, հայերենագիտության մեջ հիմնեց բարբառների բազմահատկանիշ, վիճակագրական դասակարգման նոր մեթոդ, որով հստակեցվեցին բարբառախմբերի, բարբառների և խոսվածքների առանձնացման չափորոշիչները:

Բազմահատկանիշ դասակարգմամբ հայերենի բարբառային միավորները նախ բաժանվում են երկու ճյուղերի` արևմտյան և արևելյան խմբակցություններ, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է մի քանի բարբառային խմբերից: Արևմտյան բարբառախմբերն են` Անտիոքի, Կիլիկիայի, Փոքր Ասիայի, Համշենի, Առդեալի, Մուշ-Տիգրանակերտի, Վանի, իսկ արևելյանները` Խոյ-Մարաղայի, Արարատյան, Ղարաբաղ-Շամախիի, Ագուլիս-Մեղրիի: Սրանք իրենց հերթին բաժանվում են առանձին բարբառների, վերջիններս էլ` խոսվածքների, ապա` ենթախոսվածքների: Այսպիսով` հայերեն բարբառները, 20-րդ դարասկզբի դրությամբ, կարելի է բաժանել 2 ճյուղի, 11 բարբառախմբերի, 44 բարբառների, 120 խոսվածքների, իսկ վերջիններիս մեջ մտնող ենթախոսվածքները հաշվարկված չեն:

Ի դեպ, հարկ է նշել, որ արևմտյան խմբակցության բարբառային միավորների մեծ մասը ներկայացված է 1915 թ. ստատիկ լեզվավիճակով, քանի որ դրանք գրի են առվել Մեծ եղեռնից մազապուրծ փախած գաղթականների միջոցով:
Գրական լեզուներով զանգվածային ուսուցման և հրապարակումների արդի պայմաններում հայերեն բարբառները դատապարտված են աստիճանական մահացման: Դա բնական և անշրջելի գործընթաց է: Սփյուռքում հայտնված բարբառները, կտրված լինելով սնուցող միջավայրից, ավելի արագ են կորչում: Ցավալին այն է, որ մեր բարբառները ամբողջությամբ հավաքված և ուսումնասիրված չեն: Մինչդեռ դրանցում անթեղված են ոչ միայն հայերենի ծագման ու զարգացման, այլև հայ ժողովրդի պատմական ուղու կնճռոտ հարցերի բացահայտմանը նպաստող մասունքներ:

Հայերեն բարբառներն այնքան հարուստ ու պատկերավոր միջոցներ ունեն, որ դրանցով հայ մեծատաղանդ գրողներ Սայաթ-Նովան (Թիֆլիսի բարբառ), Հակոբ Պարոնյանը (Կ. Պոլսի), ինչպես վերևում նշեցինք Խաչատուր Աբովյանը, Գաբրիել Սունդուկյանը, Հովհաննես Թումանյանը ստեղծել են իրենց գրական գլուխգործոցները:

Այսպիսով, բարբառը և այն ուսումնասիրող գիտությունը՝ բարբառագիտությունը ընկալել լոկ լեզվաբանության դիտանկյունից սխալ կլինի:  Ուստի լայն ուսումնասիրության ենք ենթարկել Տավուշի բարբառը՝ Իջևան-Դիլիջան, Շամշադին-Բերդ և Նոյեմբերյանի բառերի քննությունը, նաև՝ քերական ու բանահյուսական որոշակի ձևեր ու դրսևորումններ:

Բարբառը մեր գոհության ամենակարևոր պյաննա: Տրանով մենք տարբերվըմ են իրարից  հըրևաններ դըլիջանցիքի, իջևանցիքի, նոյեմբերյանցիք, շամշադնեցոնցիք: Մենք տրանով եզակի ենք,-կասեր այստեղ բնակվողներից յուրաքանչյուրը: Մեր լեզուն պատմութինի հետ, որ զըրգացելա կրական լեզվի ու բարբառի հետ ուսլուբին փոխվելա, թազա բառերա էկել: Մեր կողերըմը լեզուն ուշա փոխվել, համա քաղաքըմը շուշուտա փոխվել:Մեր բարբառնին իրարից տարբեր են, բայց դե իրար նման պյաներ կան. օրինակ վեր ասըմ ենք կետ արած կյալիսա, մեր Տավուշըմ 4 /տարածաշրջան/ տեղն էլ նույն ձևա հըսկացվըմ: Կամ բեջուռա բառը, լըղաճաք լիլը, թինգը տալը, գյազդակը, իմը դյուզին հետան, աբռահուշտիկը տեհե պյաները:

Այս փոքրիկ նյութը թերևս մի փոքրիկ մասն է այն պամության, որը կփորձենք ուսումանսիրել այս թեմանի մեջ, որն  անվանել եմ Բանահյուսական գորգեր:

Իսկապես, որ բարբառները լեզվամատածողության հորիզնում արտահայտվում են տարբեր նախշեր ու գծապատկերներ ունեցող գորգի կամ կարպետի, այսուհետ ձունձի, տեսքով, որը հարուստ է հայրենի բնության պես՝ իր գույներով, գրավչությամբ և զանազանությամբ: Իսկ իմ ուսումնասիրության թեման հայրենի արմատներն են և այդ արմատներն ամրապնդողն ու շարունակողը՝ խոսվածքը: Ինքս կրում եմ իրարից գրեթե տարբեր երկու բարբառների հետաքրքիր հյուսվաքը: Եվ ոչ միայն բարբառի, այլև խոհանոցի, գորգագործության և գինեգործության ինքնատիպ ավանդույթները, այսուհետ ադաթները:

Տավուշ Մատենագիտական և պատմագիտական աղբյուրներում հիշատակվում է Տյուս կամ Տուսքուստակ(Կրակոս Գանձակեցի, Փավստոս Բյուզանց, Մովսես Խորենացի): Սա մի բնակավայր է, որը  աշխարհի ամենագեղեցիկ, չքնաղ ու տարբերվող տեղանքներից մեկն է: Ուղիղ համեմատական է օրինակ Շվեյցարիայի բնության հետ։ Տավուշի մարզկենտրոնն Իջևանն է, որն իր ջերմ գիրկն է առնում յուրաքանչյուրին։ Տավուշը գնտվում է երկրի հյուսիսում՝ հյուսիս արևելքում, և այնտեղ հասնելու ճանապարհը անցնում է Գեղարքունիքի մարզի ճանապարհով։ Դեռ չենք էլ հասցնում կշտանալ կապուտաչյա Սևանի գեղեցկությամբ, երբ արդեն մտնում ենք Տավուշ տանող թունելը։ Դուրս գալուն պես աչքերդ ծակում է շողացող արևն ու շլացուցիչ բնությունը. կարծես մի նոր աշխարհ մտնես։ Քանի որ գրեթե բոլորին հայտնի է միայն Դիլիջանը, ես կփորձեմ Ձեզ համար բացահայտել մնացյալ քաղաքներից երկուսը ու իմ հարազատ Նոյեմբերյանը՝ իր գյուղերով, սովորույթներով, համ ու հոտով և բառ ու բանով:

 

 

 

+