Հայոց բառ ու բան. Սահակ Վարդ. Ամատունի

Այսօր հավանաբար քչերը գիտեն Ամատունիների նշանավոր տոհմի ներկայացուցիչ Սահակ վարդապետ Ամատունու մասին, թեև ժամանակին նա եղել է ճանաչված բանասեր, շարականագետ, ձայնագրագետ, մանկավարժ, բառարանագիր...*
Ինչպես գրում է «Հայկական սովետական հանրագիտարանը», Սահակ Ամատունին «առանձնապես հայտնի է «Հայոց բառ ու բան» (1912, Վաղ–պատ) մեծարժեք գավառական բառարանով, որը պարունակում է Արարատյան և այլ բարբառների 14 000 բառ ու դարձվածք»։ Նկատենք, որ այս բառարանը մեր գավառական (բարբառային) բառարանների մեջ առաջիններից է, իսկ ծավալով (700 էջից ավել)՝ հրապարակման պահին ամենաստվարը։ Թեև 1912 թվականին ասպարեզում արդեն կար Տիգրան Նավասարդյանցի «Բառգիրք Արարատյան գավառի» բառարանը (տպագրվել էր 1903-ին), բայց այն փոքր էր բառամթերքով, և, ինչպես հեղինակն է գրում, «բառերը, ոճերը, դարձուածները» ինքը ժողովել էր «բացառապէս Վաղարշապատ գիւղում»։
Այս աշխատութիւնը առաջին լուրջ փորձն է հայոց կենդանի ժողովրդական լեզվի լիակատար և համեմատական բառահաւաքութեան, որ ոչ միայն մեծարժէք բառամթերք է մատակարարում մեր գրական աղքատ լեզվին, այլև առատ նիւթ է տալիս մեր բարբառների ուսումնասիրեութեան համար»:
Հայոց բառ ու բան
Վաղարշապատ